Գործարար Վահան Հարությունյանը տնտեսագիտական կրթությամբ գործարար է.
Նրա հիմնադրած Ավա Group բազմապրոֆիլ հոլդինգը միավորում է նախկինում Վահան Հարությունյանի հիմնադրած մի քանի ընկերություններ.
Ավա Group-ն արդեն երկար տարիներ իրականացնում է խոշոր շինարարական աշխատանքներ, այդ թվում ՝ Սոչիում, Կրասնոդարում, Մոսկվայի մարզում, ինչպես նաև իրականացնում է այլ շինարարական նախաձեռնություններ.
Հոլդինգը իր աշխատանքի ընթացիկ ծավալներով Ռուսաստանի լավագույն 20 կառուցապատողների թվում է։ Այն գործում է տարբեր ոլորտներում․ շինարարություն, ներդրումները, առևտրային անշարժ գույքի կառավարումը, ՏՏ լուծումները, հյուրանոցային ոլորտ, առողջարաններ, գյուղատնտեսություն.
Իր գործունեության ընթացքում հոդինգը շահագործման է հանձնել ավեկի քան 2,8 մլն քառակուսի մետր անշարժ գույք։ Ներկայումս շինարարության փուլում է գտնվում մոտ 500 հազար քառակուսի մետր տարածք։
Ավա Գրուպի նախագահ Վահան Հարությունյանը և Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլևը ստորագրել են համաձայնագիր և միավորել ակտիվները, ինչից հետո Ավա Գրուպի համասեփականատերերն են նախագահ Վահան Հարությունյանը և Ումար Կրեմլևը։ Բաժնետերերը նախատեսում են դաշնային մակարդակով ընդլայնել նախագծերը և ներդրումներ կատարել ընկերությունների խմբի ընթացիկ և ապագա նախագծերում:Ումար Կրեմլևի թիմը Ավա Գրուպի հետ հաջող աշխատանքի երկար տարիների փորձ ունի: Համագործակցության պաշտոնական հաստատման առթիվ Ավա Գրուպի հիմնադիր Վահան Հարությունյանը ընդգծել է, որ համաձայնագիրը ռազմավարական փաստաթուղթ է և հաստատում է հոլդինգի թիմի և Ումար Կրեմլևի միավորումը։ Հարությունյանը նծել է, որ այն հնարավորություն կընձեռի համախմբել կառավարման իրավասությունները և ներդրումային գործունեության իրականացման փորձը, իսկ նոր համագործակցային աշխատանքը հոլդինգի զարգացման նոր փուլ կդառնա՝ հնարավորություն ընձեռելով ընդլայնելու նրա գործունեության ոլորտները և զարգացնելու նոր նախագծերի մշակումը:
Ավա Գրուպը և Արագ աճող տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան (Ազգային չեմպիոններ) մտադիր են համատեղ աջակցել նորարարական նախագծերի իրականացմանը, զարգացնել բիզնես ենթակառուցվածքը, ինչպես նաև կազմակերպել բիզնես առաքելություններ BRICS+ երկրներում: Այս մասին համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողության շրջանակում հայտարարել է Վահան Հարությունյանը։ Հարությունյանը նշել է, որ այս համագործակցությունը թույլ կտա հոլդինգին կիսվել փորձով, քանի որ Ավա Գրուպը ունի ներդրումների մեծ փորձ և կարող է ճիշտ գնահատական տալ և նպաստել տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների զարգացմանը: Ավա Գրուպը նախատեսում է իրականացնել ներդրումներ և ներգրավել ներդրումներ դրսից՝ բարձր տեխնոլոգիական ընկերություններին տալու այն, ինչ նրանց պակասում է աճի համար։
Վահան Հարությունյանի անհատականության արտացոլումը բիզնես ոլորտում
Ի լրումն և բիզնես գործունեությանը զուգահեռ գործարար Վահան Հարությունյանը ծավալում է նաև հասարակական գործունեություն։ Նա հավատացած է, որ բիզնեսը, շահույթ գեներացնելուց և կոմերցիոն գործունեությամբ զբաղվելուն զուգահեռ, պետք է զարկ տա հանրային նշանակություն ունեցող ծրագրերին և մասնավորապես ջանք ներդնի երկրի մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Հարությունյանի կարծիքով՝ կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ ապագա սերունդները հնարավորություն կունենան պահպանել և ստեղծել հոգևոր արժեքներ։ Այս սկզբունքների հիման վրա էլ հոլդինգը ստեղծել է իր արժեհամակարգը և շարունակում է իրականացնել ներդրումներ հանուն երկրի ապագայի։
Վահան Հարությունյանը Կրասնոդարի՝ վոլեյբոլի կանանց ակումբի՝ «Դինամոյի» հովանավորն է։ Գործարարը այստեղ նաև շինարարական աշխատանքներ է իրականացնում։ Այսպիսով զարգացման հարցում ևս մեծ ներդրում ունի։ Ի լրումն՝ Վահան Հարությունյանը Անապայում ևս կառուցել և բարեկարգել է այգի և ուղղափառ կրթական համալիր, որում կառուցված է եկեղեցական դպրոց և որը դարձել է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։
Վահան Հարությունյանի՝ Ավա Գրուպի առաջին հատկանշական սոցիալական գործունեությունը թերևս «Չխամրող գույն» սրբապատկերի տաճարի կառուցումն է։ Կա կարծիք, որ տաճարի կառուցումից հետո է սկսվել հոլդինգի հաջողությունը։ Հարությունյանը աշխատանք է իրականացնում նաև եկեղեցու և թեմերի համար։ Օրինակ՝ Արքայազն Վլադիմիրի տաճարը և զբոսայգին ուղղափառ կրթահամալիր է, որն Անապայի տեսարժան վայրերից մեկն է դարձել։ Վահան Հարությունյանը Անապայում ներդրումների միջոցով զարկ է տվել նաև այս տարածաշրջանի զարգացմանը։ Հարությունյանը նաև ֆինանսավորում է «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցու կառուցումը Մայկոպում։ Ըստ Վահան Հարությունյանի՝ այս եկեղեցու կառուցումը շատ անձնական պատմություն է, քանի որ նա կարծում է, որ եկեղեցին ու համայնքը ընտանիքին զուգահեռ նպաստում է անձի ձևավորմանը։